Կերային հավելումների պետական գրանցման փորձաքննություն
Ի՞նչ է կերային հավելումների պետական գրանցման փորձաքննությունը
Կերային հավելումների պետական գրանցման փորձաքննությունը գործընթաց է, որի ընթացքում գնահատվում է կերային հավելումների անվտանգությունը և արդյունավետությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կենդանիների առողջության վրա:
Փորձաքննության արդյունքները հիմք են հանդիսանում կերային հավելումների պետական գրանցման կամ մերժման որոշում ընդունելու համար, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Փորձաքննությունն իրականացնում է Գիտական կենտրոնը՝ համաձայն ՀՀ կառավարության 11.07.2024 N 1077-Ն որոշման:
Ո՞վ կարող է դիմել
Փորձաքննության համար կարող են դիմել՝
- Կերային հավելումների արտադրողներ
- Ներմուծողներ
- Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք լիազորված են ներկայացնել դիմում
Ինչպե՞ս դիմել
Հայտատուն պետք է ներկայացնի հայտ՝ N1 ձևի համաձայն, կից ներկայացնելով՝
- Կերային հավելումների օգտագործման հրահանգ՝ ներառյալ բնութագիր, կենսաբանական հատկություններ, օգտագործման կարգ, արտադրողի տեղեկություններ:
- Կերային հավելումների բնութագրեր, անվտանգության ցուցանիշներ և հետազոտական մեթոդներ:
- Թունաբանական և կայունության հետազոտությունների արդյունքներ:
- Կերային հավելումների փորձանմուշների արձանագրություն:
- Ներմուծվող արտադրանքի դեպքում՝ արտահանողի/արտադրողի վավերացված փաստաթուղթ:
- Լիազորագիր՝ եթե հայտը ներկայացնում է երրորդ անձը:
- Օտար լեզվով փաստաթղթերի դեպքում՝ հայերեն թարգմանություն:
- Փաստաթղթերը ներկայացվում են՝ էլեկտրոնային փոստով կամ, անհրաժեշտության դեպքում, թղթային ձևով:
Դիմումի հետագա ընթացքը
Գիտական կենտրոնը ուսումնասիրում է փաստաթղթերը և կատարում կերային հավելումների փորձաքննություն, մինչև 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Փորձագիտական եզրակացությունը ներկայացվում է նախարարություն՝ վերջնական որոշում կայացնելու համար:
Դրական եզրակացություն՝ գրանցումը կատարվում է, օգուտը գերազանցում է ռիսկը:
Բացասական եզրակացություն՝ գրանցումը մերժվում է, ռիսկը գերազանցում է ակնկալվող օգուտը:
Գրանցման դեպքում՝ 3 օրվա ընթացքում հայտատուին տրվում է պետական գրանցման հավաստագիր:
Գրանցումը ուժի մեջ է մտնում մուտքագրման օրվանից և համարվում է անժամկետ (բացառությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների պարունակող հավելումների):
Մերժման, կասեցման կամ դադարեցման հիմքերը սահմանված են կարգով՝ բացասական փորձագիտական եզրակացություն, անհամապատասխանություններ կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ժամկետների ավարտ:
Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը