ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

2025 թվականի հոկտեմբերի 14-16-ը Ուտրեխտում` Կենդանիների առողջության, տնտեսական և սոցիալական գիտությունների միջազգային ընկերության կողմից կազմակերպված համաժողով

20.10.2025

2025 թվականի հոկտեմբերի 14-16-ը Նիդերլանդների Թագավորության Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցավ եռօրյա համաժողով կազմակերպված Կենդանիների առողջության, տնտեսական և սոցիալական գիտությունների միջազգային ընկերության կողմից։
Համաժողովի նպատակն էր առանձնահատուկ ուշադրություն դարձնել կենդանիների հիվանդությունների բազմակի բեռի ազդեցությանը՝ այն ներառելով կենդանիների առողջության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։ Մասնակիցների թվում էին նաև Գիտական կենտրոնի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, մանրէաբանության բաժնի աշխատակիցներ Մարիամ Միլիտոսյանը և Լիլիթ Հովսեփյանը, ինչպես նաև ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Հովհաննես Մկրտչյանը։
Համաժողովի ընթացքում պաստառային քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրեցին «Արևմտյան Նեղոսի տենդի տնտեսական և հանրային առողջապահական բեռի վերագնահատումը Հայաստանում. հետևանքները ձիերի և թռչունների հսկողության համար» թեմայով կատարված աշխատանքի պաստառը։