Սույն թվականի փետրվարի 23–27-ը Գիտական կենտրոնի մոլեկուլային կենսաբանության և շճաբանության բաժնի աշխատակից Սաթենիկ Խառատյանը մասնակցել է դաբաղ հիվանդության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված միջազգային ուսումնական իրական ժամանակով ծրագրին, որը անցկացվել է Քենիայում։
Ծրագրի նպատակն էր զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները դաբաղ հիվանդության բռնկումների պայմաններում արագ և արդյունավետ արձագանքման ուղղությամբ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել անմիջականորեն մասնակցելու դաբաղ հիվանդության համաճարակաբանական հետազոտությունների, կլինիկական նշանների ճանաչման, նմուշառման, ինչպես նաև կենսաբանական անվտանգության և բռնկումների կառավարման միջոցառումների իրականացման գործընթացներին։
Դասընթացի շրջանակում ներկայացվել են նաև դաբաղ հիվանդության բռնկումների դեպքում արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման տարբեր մեխանիզմներ՝ տարբեր հնարավոր սցենարների պայմաններում արդյունավետ գործողություններ իրականացնելու նպատակով։
Մասնակցությունը հնարավորություն է տվել Սաթենիկ Խառատյանին համադրել Հայաստանում կիրառվող մոտեցումները եվրոպական, ամերիկյան և ավստրալիական անասնաբուժական ծառայությունների փորձի հետ, ինչպես նաև առավել խորությամբ ծանոթանալ դաբաղի նկատմամբ էնդեմիկ երկրների գործնական փորձին և կիրառվող մոտեցումներին։
