ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման փորձաքննություն

Ի՞նչ է անասնաբուժական կենսապատրաստուկների պետական գրանցման փորձաքննությունը

Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման փորձաքննությունը գիտական և փորձագիտական գնահատման գործընթաց է, որի ընթացքում ուսումնասիրվում են ներկայացված անասնաբուժական դեղամիջոցների որակը, արդյունավետությունը և անվտանգությունը։

Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն, որը ներկայացվում է լիազոր պետական մարմնին (Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն)՝ պետական գրանցման կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելու համար։

Փորձաքննությունն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման։

 

Ո՞վ կարող է դիմել

Փորձաքննության համար կարող են դիմել՝

  • անասնաբուժական դեղամիջոցների արտադրող կազմակերպությունները,
  • ներմուծող կազմակերպությունները,
  • կամ իրացնող կազմակերպությունները։

 

Ինչպե՞ս դիմել

Հայտատուն անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման նպատակով հայտ է ներկայացնում լիազոր պետական մարմնին՝ ՀՀ կառավարության N 1335-Ն որոշմամբ հաստատված հայտի ձևով։

Հայտի ներկայացումից հետո անասնաբուժական դեղամիջոցի փորձանմուշները և անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են ՀՀ ԷՆ ՍԱՈՌԳՎԳԿ ՓԲԸ՝ գիտական փորձագիտական ուսումնասիրություն իրականացնելու համար։

Փորձաքննության ընթացքում իրականացվում է ներկայացված նյութերի ուսումնասիրություն և անհրաժեշտ փորձագիտական գնահատում։

 

Ո՞րն է դիմումի հետագա ընթացքը

Փորձաքննության ավարտից հետո կազմվում է փորձագիտական եզրակացություն, որը ներկայացվում է լիազոր պետական մարմնին։

Եզրակացության հիման վրա լիազոր մարմինը ընդունում է անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման կամ գրանցման մերժման մասին որոշում։

Գրանցման դրական որոշման դեպքում հայտատուին տրվում է անասնաբուժական դեղամիջոցի պետական գրանցման հավաստագիր։

Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման և գրանցման հավաստագրերի տրամադրում