ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Կերային հավելումների պետական գրանցման փորձաքննություն

Ի՞նչ է կերային հավելումների պետական գրանցման փորձաքննությունը

Կերային հավելումների պետական գրանցման փորձաքննությունը գործընթաց է, որի ընթացքում գնահատվում է կերային հավելումների անվտանգությունը և արդյունավետությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կենդանիների առողջության վրա:

Փորձաքննության արդյունքները հիմք են հանդիսանում կերային հավելումների պետական գրանցման կամ մերժման որոշում ընդունելու համար, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

Փորձաքննությունն իրականացնում է Գիտական կենտրոնը՝ համաձայն ՀՀ կառավարության 11.07.2024 N 1077-Ն որոշման:

 

Ո՞վ կարող է դիմել

Փորձաքննության համար կարող են դիմել՝

  • Կերային հավելումների արտադրողներ
  • Ներմուծողներ
  • Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք լիազորված են ներկայացնել դիմում

 

Ինչպե՞ս դիմել

Հայտատուն պետք է ներկայացնի հայտ՝ N1 ձևի համաձայն, կից ներկայացնելով՝

  • Կերային հավելումների օգտագործման հրահանգ՝ ներառյալ բնութագիր, կենսաբանական հատկություններ, օգտագործման կարգ, արտադրողի տեղեկություններ:
  • Կերային հավելումների բնութագրեր, անվտանգության ցուցանիշներ և հետազոտական մեթոդներ:
  • Թունաբանական և կայունության հետազոտությունների արդյունքներ:
  • Կերային հավելումների փորձանմուշների արձանագրություն:
  • Ներմուծվող արտադրանքի դեպքում՝ արտահանողի/արտադրողի վավերացված փաստաթուղթ:
  • Լիազորագիր՝ եթե հայտը ներկայացնում է երրորդ անձը:
  • Օտար լեզվով փաստաթղթերի դեպքում՝ հայերեն թարգմանություն:
  • Փաստաթղթերը ներկայացվում են՝ էլեկտրոնային փոստով կամ, անհրաժեշտության դեպքում, թղթային ձևով:

 

Դիմումի հետագա ընթացքը

Գիտական կենտրոնը ուսումնասիրում է փաստաթղթերը և կատարում կերային հավելումների փորձաքննություն, մինչև 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվում է նախարարություն՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Դրական եզրակացություն՝ գրանցումը կատարվում է, օգուտը գերազանցում է ռիսկը:

Բացասական եզրակացություն՝ գրանցումը մերժվում է, ռիսկը գերազանցում է ակնկալվող օգուտը:

Գրանցման դեպքում՝ 3 օրվա ընթացքում հայտատուին տրվում է պետական գրանցման հավաստագիր:

Գրանցումը ուժի մեջ է մտնում մուտքագրման օրվանից և համարվում է անժամկետ (բացառությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների պարունակող հավելումների):

Մերժման, կասեցման կամ դադարեցման հիմքերը սահմանված են կարգով՝ բացասական փորձագիտական եզրակացություն, անհամապատասխանություններ կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ժամկետների ավարտ:

 

Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգը