Մեր մասին
«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի /ՍԱՈՌԳՎԳԿ ՓԲԸ/ գործունեության առարկան և նպատակն իր մասնագիտացմանը համապատասխան գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև մեթոդական, փորձագիտական և գիտակրթական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելն է: Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրները լուծելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է գիտական և գիտատեխնիկական գործունեություն:
Ընկերությունը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի (այսուհետև՝ Օրենք) պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Օրեսգրքով, Օրենքով, այլ օրենքներով և այս կանոնադրությամբ:
ՍԱՈՌԳՎԳԿ ՓԲԸ-ի հիմնական մասնագիտական ուղղվածությունները
Անասնաբուժություն և կենդանիների առողջություն
Գյուղատնտեսական կենդանիների առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների ուսումնասիրություն, լաբորատոր և փորձարարական աշխատանքների իրականացում, ինչպես նաև հիվանդությունների ռիսկերի գնահատում և կանխարգելիչ լուծումների մշակում։
Բույսերի պաշտպանություն
Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների վնասատուների, հիվանդությունների ու մոլախոտերի դեմ պայքարի ժամանակակից միջոցառումների կատարելագործում, ավանդական տեխնոլոգիաների բարելավում, ինչպես նաև կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացում։
Անասնաբուծություն
Գիտահետազոտական և կիրառական ծրագրերի իրականացում անասնաբուծության ոլորտում՝ նպատակ ունենալով բարձրացնել արտադրողականությունը, բարելավել տնտեսությունների արդյունավետությունը և զարգացնել նորարարական մոտեցումներ։