հուլիսի 7-ից 11-ը գիտական կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին Վրաստանի Լագոդեխի քաղաքում «Փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների հսկողությունը Արևելյան Եվրոպայի հարևանությամբ» ծրագրի շրջանակներում Էնթոմոլոգիայի դասընթացներին։
Դասընթացները կազմակերպվել են տեսական և դաշտային աշխատանքների համադրմամբ։ Գործնական հատվածի ընթացքում մասնակիցները ներգրավվել են մոծակների և տզերի հավաքագրման և հետազոտման աշխատանքներում։ Հավաքագրված մոծակները ու տզերը ենթարկվել են ուսումնասիրության և նույնականացման։


