ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Բիշքեկում տեղի ունեցած գյուղատնտեսության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում հակամանրէային կայունության լաբորատոր ցանցի IV խորհրդակցական հանդիպում

15.09.2025

2025 թվականի սեպտեմբերի 9-10-ը Ղրղստանիմայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների գյուղատնտեսության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում հակամանրէային կայունության լաբորատոր ցանցի IV խորհրդակցական հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն ՓԲԸ-ն, որպես լաբորատոր ցանցի անդամ կազմնակերպություն՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մարկոսյանի։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության զսպման հարցերը, համակարգված միջդիսցիպլինար մոտեցման դերը սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտներում, տարածաշրջանի երկրների սննդամթերքում և գյուղատնտեսությունում հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության հարցերով տարածաշրջանային լաբորատորային ցանցի գործունեությունը, ինչպես նաև համատեղ ջանքերը՝ հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ կայունության նվազեցման ուղղությամբ։ Քննարկվող թեմաները արդիական են ժամանակակից առողջապահության, սանիտարահամաճարակաբանական և անասնաբուժական հսկողության համար և մեծ հետաքրքրություն են ներկայացնում տվյալ ոլորտում աշխատող լայն շրջանակի մասնագետների համար։