ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Հակամանրէային կայունության հիմնախնդիրի ուսումնասիրումը Հայաստանի փոքր խոզաբուծական տնտեսություններում

19.06.2025

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հակամանրէային կայունության հիմնախնդիրի ուսումնասիրումը Հայաստանի փոքր խոզաբուծական տնտեսություններում» ծրագրի շրջանակում գիտական խումբը գիտական ղեկավար Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ աշխատանքային այց իրականացրեց Արարատի մարզի Մասիսի տարածաշրջան։ Այցի ընթացքում կատարվեցին նմուշառման, տվյալների հավաքագրման և տեղում իրավիճակի նախնական վերլուծության աշխատանքներ՝ նպատակ ունենալով գնահատել հակամանրէային կայունության և հակաբիոտիկների պատշաճ կիրառման վերաբերյալ ֆերմերների և համայնքը սպասարկող անասնաբույժների իրազեկվածության մակարդակը և գիտելիքները, բացահայտել հնարավոր ռիսկային գործոնները փոքր խոզաբուծական տնտեսություններում։
Աշխատանքները ունենալու են շարունակական բնույթ…