ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Վարդուհի Հակոբյանը և Հասմիկ Էլբակյանը 2025թ․ հոկտեմբերի 21-23-ը մասնակցել են Դաբաղ հիվանդության գլոբալ հետազոտությունների դաշինքի (GFRA) կազմակերպված միջազգային գիտաժողովին

25.10.2025

Գիտական կենտրոնի աշխատակիցներ Վարդուհի Հակոբյանը և Հասմիկ Էլբակյանը ս.թ. հոկտեմբերի 21-23-ը մասնակցել են Դաբաղ հիվանդության գլոբալ հետազոտությունների դաշինքի (GFRA) կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին։
GFRA-ի երկամյա գիտական հանդիպումը համախմբում է աշխարհի առաջատար մասնագետներին՝ ներկայացնելու և քննարկելու դաբաղ հիվանդության կանխարգելման, վերահսկման, ազդեցության և վերացման ուղղությամբ իրականացված վերջին գիտական ձեռքբերումներն ու առաջընթացը։
Մեր կենտրոնի մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու միջազգային փորձագետների կողմից մոդերացվող քննարկումներին և աշխատանքային նստաշրջաններին, ինչը նպաստել է նրանց մասնագիտական հմտությունների և գիտական կարողությունների զարգացմանը։
Նրանք նաև հանդիպել են տարածաշրջանի (Վրաստան, Թուրքիա) գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դաբաղ հիվանդության վերահսկման առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Մասնակցությունը նպաստեց կենտրոնի միջազգային համագործակցության ամրապնդմանը և փորձի փոխանակմանը դաբաղ հիվանդության վերահսկման ոլորտում։