ՀՀ ԷՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն

Հակամանրէային կայունության Իրազեկման Շաբաթ

24.11.2025

Նոյեմբերի 18–24-ը նշվում է որպես «Հակամանրէային կայունության Իրազեկման Շաբաթ», նպատակ ունենալով բարձրացնել տեղեկացվածությունը հակաբիոտիկների պատասխանատու օգտագործման և հակամանրէային կայունության առողջապահական հետևանքների մասին։
Գիտական կենտրոնը իրականացնում է կենդանական ծագման նմուշներում մանրէների հայտնաբերում և հակաբիոտիկների նկատմամբ կայունության գնահատում:
Հակամանրէային կայունության արդյունավետ վերահսկումը հնարավոր է միայն միջոլորտային արդյունավետ համագործակցության, գիտական տվյալների վրա հիմնված մոտեցումների և հակաբիոտիկների պատասխանատու կիրառման միջոցով։